Կռապաշտությունը կործանարար արատ է։ Այն, զրկելով մարդուն սթափ մտքից, ուղղորդում է դեպի անհայտություն, և քո փոխարեն քո կուռքն է քեզ տանում իր ընտրած ճանապարհով։
Կռապաշտն այլևս զրկված է վերլուծական միտք ունենալու մարդկային տարրական հատկությունից, և նա փակ աչքերով հաճախ գնում է ինքնակործանման:
Կռապաշտին հեշտ է կառավարել:
Աղետալի հետևանքներն անխուսափելի են հատկապես այն հասարակությունների համար, որտեղ զգալի մասն է կռապաշտ: Որտեղ տասնամյակներ շարունակ, սատանայական առաքելությամբ, կարողացել են հրապարակներում հավաքել մարդկանց, մթնոլորտը շիկացնելով, անուններ վանկարկելու և կուրորեն իրենց հետևելու համար;
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ